HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար: Այս մասին Կարապետյանը գրել է Facebook սոցիալական ցանցում:

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում»:

Կարապետյանը հայտնել է նաև, որ որոշել է կասեցնել կուսակցական գործունեությունը պետական ծառայության ընթացքում, քանի որ այդ ծառայությունը «ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ»:

«Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»:

Թեև կառավարության պաշտոնական կայքում դեռևս հրապարակված չէ այս նշանակման մասին որոշումը, կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ որոշումը պատրաստ է և շուտով կհրապարակվի:

Լուսանկարը՝ Facebook-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter