HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց Դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հրապարակեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով որոշումը, ըստ որի՝ Գևորգյանը կմնա ազատության մեջ:

Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է իր խափանման միջոցի վերաբերյալ Դատախազության բողոքը, ինչպես նաև իրենց՝ պաշտպանական կողմի բողոքը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, խոշոր չափերով փողերի լվացման և խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ՀԾՔ քննիչի միջնորդությունը: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր:

Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև Գևորգյանի պաշտպանական կողմը, քանի որ դատարանը գտել է, որ Գևորգյանին փողերի լվացման դրվագով առաջադրված մեղադրանքի դեպքում առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը: Դատարանի այս դիրքորոշման հետ պաշտպանական կողմը համամիտ չէ. գտնում է, որ հիմնավոր կասկած առկա չէ:

Երկու բողոքները մի քանի օր քննելուց հետո Վերաքննիչ դատարանը հունվարի 25-ին հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter