
Դրամական օգնություն ստացողները հաղթահարո՞ւմ են աղքատությունը
Համայնքապետերն ամեն տարի համայնքային բյուջեից գումար են հատկացնում բնակիչներին՝ որպես սոցիալական օգնություն։ Դրամական օգնության չափը սկսվում է 5000 դրամից և հասնում մինչեւ մի քանի հարյուր հազարի։ Դրամական հատկացումը, հիմնականում, արվում է կոմունալ ծախսերը վճարելու, բուժման ծախսերի, երեխաների ուսման վարձի, հուղարկավորության եւ այլ կարիքների համար:
Մինչ բուն նյութին անցնելը առաջարկում ենք խաղալ ստորև ներկայացված «Համայնքապետը դու ես» փոքրիկ խաղը՝ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ իրավիճակային պատկերացում կազմելու համար։
Խաղում կնկարագրվի իրավիճակ, և կտրվի լուծման երկու տարբերակ։ Ըստ Ձեր ընտրած տարբերակի՝ կառաջարկվի հաջորդ իրավիճակը։ Խաղում որոշումներ կայացնողը, այսինքն՝ համայնքապետը, դու ես։ Չկան հաղթողներ և պարտվողներ։ Խաղի նպատակն է ինտերակտիվ ճանապարհով ներկայացնել այն իրավիճակը, որին գրեթե ամեն օր առնչվում են համայնքապետերը։ Ձեր որոշումները վերջում կարող եք համեմատել փորձագետի կարծիքի հետ՝ հասկանալու համար, թե որքանով էին դրանք արդարացված։
Մեկնաբանել