
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում դատախազները ժամանակ են խնդրել պաշտպանների կողմից ներկայացված ծավալուն բողոքին ծանոթանալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Վերջինիս խոսքով՝ դատական նիստն այսօր ընդմիջվել է և կշարունակվի հունվարի 31-ին: Պաշտպանը նշեց, որ ի տարբերություն նախորդ գործերի` այս անգամ Քոչարյանի խափանման միջոցի գործը դատավորին մակագրվել է էլեկտրոնային եղանակով:
Նշենք, որ մինչ այս Քոչարյանի պաշտպանները մշտապես բարձրաձայնել են այն մասին, որ գործերը պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեն այս կամ այն դատավորին, այլ ոչ թե դատարանի նախագահի որոշմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել