HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը նոր առաջարկներ է ներկայացրել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու քրեականացման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է առաջարկներ Արդարադատության նախարարության կողմից մշակված և Պաշտպանին կարծիքի ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Դրանից բացի, իրականացվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրների ամբողջական վերլուծություն: Այդ վերլուծությունների արդյունքներով՝ Պաշտպանը ներկայացրել է նոր առաջարկներ, որոնք կոչված են պաշտպանելու փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտներից:

Նախագծի կարգավորումների հետ միաժամանակ առաջարկվել է նաև`

  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով.
  • Վերոնշյալ հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Մարդու իրավունքների պաշտպանի համար այս խնդիրների լուծումը, ըստ հաղորդագրության, ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ դեռևս 2017 թվականին Պաշտպանի կողմից մշակվել և իրավապաշտպան կազմակերպություններին կարծիքի է ներկայացվել համապատասխան նախագիծ, որը տեղադրվել է նաև «www.e-draft.am» կայքում. 

Նախագիծն ու հիմնավորումները ներկայացվել են Ազգային ժողովին և կառավարությանը: Կից ներկայացվում է նախագիծը և  դրա հիմնավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter