HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

news.am-ի դեմ հայցով դատական նիստը հետաձգվեց փաստաբանի համակարգչի պատճառով

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի' պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը գործը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, որն այսօրվա նիստին դատավոր Մ.Հարթենյանը մերժեց:

Այնուհետև Մ.Ասրյանը ներկայացրեց իր հերթական միջնորդությունն առ այն, որ նիստը հետաձգվի, քանի որ իր համակարգչի հետ կապված խնդիրներ ունի, ինչպես նաև դատարանին ներկայացրեց գրություն, որով փաստում էր, որ համակարգիչը գտնվում է վերանորոգման մեջ: Չնայած պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, որ դատական այս գործընթացը բազմիցս հետաձգվել է հայցվորի պատճառով, ինչպես նաև հավելեց, որ գործն այլևս չի համապատասխանում օրենքով սահմանված ողջամիտ ժամկետներում ավարտելու սկզբունքին:

Հայցվորը նշեց, որ համակարգչում էր գտնվում գործով առկա փաստաթղթերը, որոնցից նա չի կարողացել օգտվել, որպեսզի այսօրվա նիստի ընթացքում դատարանին ներկայացնի ապացույցներ:
Կողմերի միջև ընթացող երկար վիճաբանությունից հետո, այնուամենայնիվ, դատարանը, չսահմանափակելով հայցվորի իրավունքները դատարան ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, որոշեց բավարարել հայցվորի միջնորդությունը, սակայն զգուշացրեց, որ նա այդ ապացույցները նախօրոք տրամադրի պատասխանողին, որպեսզի հերթական նիստին խուսափեն միջնորդություններից և անցնեն դատաքննության փուլ:

Ա.Կիվիրյանը դատարանին ներկայացրեց «Մեդիա Կոնսալթ» ՍՊԸ-ի կանոնադրությունը, նրա ղեկավարի տեղեկանքը, որում ասվում է, որ կայքը ԶԼՄ-ների օրենքի համաձայն է իրականացնում իր լրատվական գործունեությունը, ինչպես նաև մի ձայնասկավառակ, որը պարունակում էր news.am-ի աշխատակցի և Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրենի հեռախոսազանգի ձայնագրութունը:
Այսքանով դատավորը դատական նիստն ավարտվեց՝ հերթական նիստի օր նշանակելով փետրվարի 16-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter