HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Նախարար Մնացականյանը տեղեկացրել է, որ բավական հետաքրքիր և ծավալուն քննարկումներ է ունեցել հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։ «Կուզեմ ևս մեկ անգամ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել Հանձնակատար Հաանին այս այցի համար և այն զրույցի, երկխոսության համար, որ մենք կարողացանք ծավալել այս ժամերի ընթացքում»,- ասել է նախարարը։

Հանձնակատար Հաանն արդեն առիթ է ունեցել հանդիպելու նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զ․ Մնացականյանն ու հանձնակատարը նաև քննարկում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ:

«Ունեցանք նաև պարոն Հաանի հետ մեր առանձնազրույցն օրակարգային բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստան-Եվրամիություն մեր այսօրվա ընդհանուր օրակարգին։ Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ մենք տալիս ենք մեր հարաբերություններին, այն հիմնարար, հիմնական շարժառիթները, արժեքները, որոնք դրված են Եվրամիության հետ մեր հարաբերությունների հիմքում: Այսօրվա մեր հարաբերությունների իրավական  հիմքը՝ ՀԸԳՀ-ն, մնում է բավական էական, իրավական գործիք մեր ձեռքում, և դրա շուրջ մենք գնահատեցինք այն դինամիկան՝ ինչպես ենք իրականացնում այս գործընթացը և ինչ ծրագրեր ենք նախատեսում այս մոտակա ամիսների ընթացքում, որպեսզի արդյունավետորեն շարունակենք իրականացնել այն գործընթացը, որը վերաբերում է ՀԸԳՀ-ին»,- ասել է Զ․ Մնացականյանը:

Նախարարը տեղեկացնում է, որ անդրադարձ է կատարվել նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի գործընթացին և դրա շուրջ անհրաժեշտ քայլերին: Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter