
Արմեն Մովսիսյանը հանդիպել է «Ժառանգության» և Քաջարան համայնքի ներկայացուցիչներին
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև Քաջարան համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ կառավարության 2011թ.-ի ապրիլի 27-ի N 627 որոշման' մասնավորապես Քաջարան համայնքի շուրջ ծագած խնդիրները:
Հանդիպման արդյունքում որոշվեց շարունակել քննարկումները՝ բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաև համատեղ աշխատանքային խորհրդակցություններ կազմակերպել Քաջարան համայնքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել