HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան  Թիան  Էրլունին:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին ու պատմականորեն ձեւավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը` ուղղված երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանը  շարունակական կլինի:

Երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի ձեւավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի եւ ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն  զարգացման նոր արդյունքներ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին` խորհրդարանի ղեկավարն  այս հարցում կարեւորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանի համար   հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը կենսական նշանակություն  ունի:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով  Արարատ Միրզոյանին  խորհրդարանի ղեկավար  ընտրվելու առթիվ,  մաղթել է  բեղմնավոր աշխատանք:

Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ  համագործակցությունն ու փոխայցերը:

Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է եւ իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս  է հայտնել, որ ԼՂ  հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարեւորել են  համագործակցությունը մշակութային, կրթական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջեւ գրանցված առեւտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter