HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Անահիտ Ղուկասյանը

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության հունվարի 30-ի նիստում ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը: Այս մասին հաղորդում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

Անահիտ Ղուկասյանը ծնվել է 1960թ-ին` Թբիլիսիում: 1984թ-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում: 2004թ-ից ինստիտուտի գիտքարտուղարն էր:

Անահիտ Ղուկասյանը 4 մենագրության և 50 գիտական հոդվածի հեղինակ է: Նա  զբաղվում է Հայաստանի ֆլորայի ներկայացուցիչների, հատկապես էնդեմիկ, հազվագյուտ, անհետացող և կարմիրգրքային տեսակների կարիոլոգիական հետազոտությամբ:

Անահիտ Ղուկասյանը Հայկական բուսաբանական ընկերության, Ռուսական բուսաբանական ընկերության անդամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter