Կարեն Ղազարյանը՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն
«Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ընտրվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որի գրառումը՝ նույնությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 8-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։ Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև բոլոր թեկնածուներին մրցակցության և հրաշալի գաղափարների համար»։
Կարեն Ղազարյանը նույնպես գրառում է արել Ֆեյսբուքում՝ շնորհակալություն հայտնելով հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին, Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը իրեն վստահելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել