HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Պողոսյան

Պետրոս Ղևոնդյանն այսօր կդառնար 55 տարեկան

Այսօր ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը կդառնար 55 տարեկան:

Պետոն եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատար:

Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների բնակավայրերի ազատագրական մարտերին: Զոհվել է 1994-ի փետրվարի 14-ին Քարվաճառում, իր վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ:

Քարվաճառի Եղեգնուտ գյուղում՝ Պետոյի զոհվելու վայրում, տեղադրվել է հուշարձան: Այսօր Եղեգնուտի դպրոցի աշակերտները հուշարձանի մոտ մոմ են վառել:

Նոր Ղազանչիի դպրոցի աշակերտներն էլ մասնակցել են ՊԲ զորամասերից մեկում  կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերները:

Մասնակիցները ծաղիկներ են դրել զորամասի տարածքում տեղադրված Պ. Ղևոնդյանի կիսանդրու մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter