
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ը կլուծարվի
Կառավարության որոշմամբ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն կլուծարվի: Նշենք, որ այն գործում է Հանրային ռադիոյի շենքում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հիմնավորմամբ՝ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից ծառայություններ ձեռք բերելու դեպքում պետբյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան ամեն տարի տրվում է ՓԲԸ-ին իր ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել