
Կառավարությունը լուծարեց Շիրակի հանրային հեռուստառադիոն
Կառավարությունն այսօրվա նիստին որոշվեց լուծարել Գյումրիում գործող «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ գործադիր բերված որոշման նախագծում ասվում է՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:
Սակայն «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան. «Թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է»,- ասվում է որոշման նախագծում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել