HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն միացավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ին

«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն միացավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ին:

Այսուհետ «Էներգակարգաբերում»-ի իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականություններն անցնելու են «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին: Նման որոշում  կայացվեց կառավարության այսօրվա նիստին:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է՝ միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, էներգահամակարգի ընկերությունների անվտանգ շահագործմանն ուղղված՝ աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումը:

«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն ստեղծվել էր 2003 թվականին: Այն իրականացնում էր էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններում կարգաբերման աշխատանքներ: Իսկ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1948թ-ին: Ինտիտուտն իրականացնում է էներգետիկայի բնագավառի և այդ բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների համար գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են էլեկտրաէներգետիկայի համակարգի հուսալիության և կայության բարձրացմանը:

 

Մեկնաբանություններ (1)

Արա Մինասյան
Այս որոշումը որևէ օբյեկտիվ հիմք չունի, քանի որ այս երկու ընկերությունների գործառույթները լրիվ տարբեր են: Ավելին, գրեթե վստահ եմ, որ որոշման հետևում կա շղարշված-ստվերային, կառավարության վերին օղակների որոշ պաշտոնյաների և հնարավոր է նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանցավոր համաձայնություն, որպեսզի որևէ ձևով տիրանան սեփականության իրավունքով "Էներգակարգաբերում" ՓԲԸ-ին պատկանող շենքին և հողամասին: Այն որ որոշումը թիրխավորված է և միտված է "Էներգակարգաբերում" ՓԲԸ-ին զրկելու իրավաբանական անձի կարգավիճակից, որպեսզի հետագայում դիմազրկված ձեռնարկությանը արագ դուրս հանեն զբաղեցրած արտադրական շենքից, կասկած չի հարուցում, և ժամանակը ցույց կտա, որ մինչև տարեվերջ դա կիրականացվի: Ուղղակի զարմանալի է, որ ինքնաֆինանսավորվող, որևէ պետական արտոնություն չունեցող, պետական բյուջեի համար բեռ չհանդսացող և մրցակցային շուկայական դաշտում իր եկամուտը վաստակող, տարեկան մինչև 110 մլն.դրամ հարկ և պետությանը շահութաբաժին վճարող ընկերությանը, որը կերակրում է 60-ից ավել ընտանիք, կայծակնային արագությամբ, չլսելով և անտեսելով "Էներգակարգաբերում" ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվի բողոքները, փաստացի տանում են փակման և ոչնչացման: Ընդ որում ձեռնարկությունն արդեն բոլորում է իր գոյության 81 տարին, նույնիսկ այս փաստն են քողարկել որոշման ծիծաղ շարժող հիմնավորման մեջ, չգիտես ինչու նշելով, որ "Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲԸ-ն ստեղծվել է 1948 թվականին (փաստորեն 1948-թ-ին Խորհրդային Հայաստանում արդեն ՓԲԸ է եղել), իսկ Էներգակարգաբերումը` 2003 թվականին (նման պարագայում պետք է նշվեր 1938 թվականը): Ինչևէ, խիստ ցավալի և նաև վիրավորական է, երբ Վարչապետը խոսելով և մատնացույց անելով պետական բյուջեի վրա այս կամ այն կերպ բեռ հանդիսացող ՊՈԱԿ-ների, հիմնադրամների և ԾԻԳ-երի անարդյունավետության և դրանց փակման անհրաժեշտության վրա, պետական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իջեցված հանձնարարականաը խեղաթյուրում են և ծառայեցնում են նեղ անձնական խմբակային շահերին, այլապես եթե մտահոգված լինեին պետական շահով, "Էներգակարգաբերում" ՓԲԸ-ն գոնե կհանեին վաճառքի, քանի որ 81 տարի իր բարի համբավն ու մասնագիտական պատիվը պահպանած և պաշտպանած ձեռնարկության համար լավ գնորդներ թերևս կգտնվեին: Այնինչ առանց որևէ քննարկման, վերլուծության և պարզաբանման, ձևական և անգրագետ հիմնավորումներով, կառավարություն սողոսկած նորելուկ կամ նախկինից պատահաբար դեռևս մնացած որոշ պաշտոնյաներ, շուտափույթ կերպով ձեռնարկությունը փակում են, որպեսզի հետագայում հաջորդիվ տիրանան նրա շենքին և հողամասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter