2008թ. անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել
Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը:
Վերջինիս խոսքով՝ Ավետիսյանը պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, պահանջում է վերանայել իր վերաբերյալ քրեական գործը:
Նշենք, որ Ավետիսյանը ազատազրկված է 2008 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է նույն թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության գործով:
Նա չի ընդունել և առ այսօր չի ընդունում մեղքն իրեն վերագրվող արարքում, պնդում է, որ դատապարտվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա։ Նշենք, որ նախկինում՝ 2018-ի օգոստոսի 1-ին ևս Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել, ինչպես նաև ինքնավնասման փորձ կատարել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպումից հետո նա դադարեցրել էր հացադուլը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել