
Վաղվանից մեկնարկելու է ինսուլտի բուժման պետական ծրագիր
Վաղվանից երկու բժշկական կենտրոններում մեկնարկելու է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր:
Այս մասին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Երբ սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, էլի գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-4 միլիոն դրամանոց միջամտություններ են»,- նշեց Թորոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել