HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հաշվարկել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն դրամ հարկային պարտավորություն

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից կազմված ստուգման ակտի համաձայն` «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը 2014 թվականի ապրիլ, մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում չի ներառել ՊԵԿ-ի հետ իրականացված գործարքների՝ կատարողական ակտերի համաձայն կատարված աշխատանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները, ինչպես նաև 2014թ. շահութահարկի հաշվարկում պակաս է ցույց տվել համախառն եկամուտը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:

Արդյունքում ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները: Այս և մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են միջոցներ` պետությանը պատճառված վնասը վերականգնելու և հնարավոր կոռուպցիոն պայմանավորվածությունները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
գագիկ խաչատրյան անունով հայկական Կորեյկոյի հետքերն են, սրանք սիգարի կտրիճով ու ջակուզիով ՊԵԿ ուսումնական կենտրոնի թակարդն են ընկել: Է, թող պատվիրատուն վճարի՝ անձամբ, էդ իր համար ջեբի փող է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter