HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, զրուցակիցները կարևոր են համարել խորհրդարանի ակտիվ գործունեությունը ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովը նոր քաղաքական մշակույթի ձևավորման, երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ է, և հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերն այն առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter