HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով ծավալուն բողոքը. նիստը հետաձգվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացրել են շուրջ 50 էջից բաղկացած բողոքը Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ: Դատական նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քոչարյանն այսօր չի հասցրել ելույթ ունենալ, սակայն հաջորդ դատական նիստին, որը նշանակված է վաղը՝ փետրվարի 1-ին, ելույթ կունենա:

Վաղվա նիստին մեղադրող դատախազները կներկայացնեն բողոքի վերաբերյալ իրենց առարկությունները:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն արդեն երկրորդ օրն է՝ քննում էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Լուսանկարում՝ Հայկ Ալումյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter