HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Արմաշի պոմպակայանը, Ավշար-Այգևանինը դեռ կառուցվում է

Այսօր ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մասնակցեցին Արմաշի պոմպակայանի բացման արարողությանը: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնված պոմպակայանը գտնվում է Արարատի մարզում:

ՀՄՀ-Հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,892,000 ԱՄՆ դոլար, արված աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի և շարժիչների (9 միավոր), էլեկտրասարքերի և մալուխների փոխարինում, պոմպակայանի շենքի և ջրընդունիչի հիմնովի վերականգնում, ավազորսիչի տեղադրում:

Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքներին' չորս խողովակաշարից ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք: Հանդիսավոր բացման արարողությունից հետո տեղի է ունեցել խորհրդանշական ծառատունկ:

Այցելության հաջորդ կետը Ավշար-Այգևանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այստեղ ՀՄՀ-Հայաստանը կառուցել է պոմպակայանի նոր շենք' հին ժամանակավոր կառույցի փոխարեն, որտեղ ավելի քան 30 տարի տեղադրված էին հին պոմպերը: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը Ավշար-Այգևանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,383,000 ԱՄՆ դոլար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղեգնավան, Ավշար և Այգևան համայնքներում:

Ծրագրի ավարին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայանում կկազմի 41 միլիոն դոլար: Արարատի մարզում, որտեղ գտնվում են Արմաշի և Ավշար-Այգևանի պոմպակայանները, ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում արված ներդրումը կազմում է շուրջ 13 միլիոն' ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և ջրից դեպի շուկա բաղադրիչների մասով:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ավարտին' 2011թ. սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարության ֆինանսավորած «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter