Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սևանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և
կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով:
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների
համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել