HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարության Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանի հետ:

ԿԵ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ նրանք քննարկել են կենսաբանական ակտիվ հավելումների ճիշտ մակնշման, կեղծումները հայտնաբերելու, ինչպես նաև դրանց սխալ օգտագործման ռիսկերի նվազեցման հետ կապված համատեղ միջոցառումներ անցկացնելու հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մտահոգություն է հայտնել, որ կենսաբանական ակտիվ հավելումները հաճախ հենց բժիշկների կողմից նշանակվում են ոչ թե որպես սննդային հավելում, այլ որպես դեղ, ինչն անթույլատրելի է:

Փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանն էլ առաջարկել է անցկացնել սեռական թուլությանը նպաստող, նիհարեցնող ազդեցություն ունեցող, մկանային զանգվածն ավելացնող կենսաբանական ակտիվ հավելումների մոնիթորինգ՝ հավելելով, որ իրենք կդիմեն ՀՀ կառավարությանը համապատասխան ֆինանսավորում ստանալու և մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված հավելումների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter