Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել