HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Մկրտիչ (Մայք) Քազանճյանը

«Հայկական Ժողովրդային Շարժում»-ը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 3-ին,  63 տարեկանում մահացել է Մկրտիչ (Մայք) Քազանճյանը։

«Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին:

Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Այնճարում, Լիբանան:

1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:

Հայկական հարցի երկունքից ծնված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ), և նրա գաղափարների տարածմանն անմնացորդ նվիրված Հայկական ժողովրդային շարժման հիմնադրումը նոր ծնունդ տվին, ազգային ցավով տառապող, երիտասարդ Մկրտչին, ով առանց տատանելու հայտնվեց Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց այդ նպատակին:

1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:

Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։

Հողը թեթև լինի վրան»,-հայտնում է «Հայկական Ժողովրդային Շարժում»-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter