HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է

1994 թվականի փետրվարի 3-ին երբ  «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի տղաները դեռևս մարտնչում էին առաջին գծում կտրվեց լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի կյանքի թելը։ Կյանք, որ խորհրդանշում է անձնազոհ սխրանք և նվիրում հայրենիքին։
 Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա  ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության ընկերները։ Հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու հերոսին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։
Լեգենդար հրամանատարի կիսանդրին տեղադրված է նրա անունը կրող Երևանի Դավիթաշեն համայնքի № 93 դպրոցի բակում, որտեղ այսօր ևս Աշոտ Մանուկյանի հիշատակին կատարվեց ծաղկեդրում և խնկարկություն:

Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է .«Աշոտ Մանուկյանն ամենառաջին և ամենավառ դեմքերից է: Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց մենք ոչինչ չունեինք` ոչ զենք, ոչ հագուստ, բայց նա ոչ միայն իր ջոկատին էր զենք մատակարարում, այլև` ուրիշների: Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ»: 

Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ «Սասունցի Դավիթ» ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի(Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter