HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանայվում և արդիականացվում են սեյսմակայուն շինարարության նորմերը. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեյսմակայուն շինարարության ոլորտի առաջատար մասնագետների, գիտական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում, Քաղաքաշինության կոմիտեի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով ընթացիկ տարում նախատեսված շինարարական նորմերի մշակման շարունակական աշխատանքներին առնչվող խնդիրներ:

Մասնագետներն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու հարցին, որը պահանջում է լրացուցիչ քննարկում՝ Կոմիտեի և սեյսմակայուն շինարարության մասնագետների ներգրավմամբ:

Քննարկվել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման աշխատանքների ընթացքը, ներկայացվել են առաջարկներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել նաև «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը որպես քաղաքաշինական ծրագրերի գիտահետազոտական և փորձարարական կենտրոն վերակազմավորելու, կենտրոնի լաբորատոր փորձարարական բազայի վերազինման ու տեխնիկական հագեցվածության ապահովման խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter