
Վերաքննիչ դատարանում վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով քննությունը. օր 4-րդ
Վերաքննիչ քրեակամ դատարանում վերսկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօր արդեն չորրոդ օրն է, որ դատարանը քննում է այս բողոքը: Քոչարյանը նույնպես մասնակցում է բողոքի քննությանը: Նա նախորդ դատական նիստին երկու ժամ ելույթ է ունեցել: Այսօր մեղադրող դատախազները կշարունակեն ներկայացնել բողոքի վերաբերյալ իրենց առարկությունները:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է և առ այսօր կալանքի տակ է:
Մեկնաբանել