HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում

Փետրվարի 4-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԴԱՀԿԾ-ն, ըստ սահմանված օրակարգի՝ խորհրդակցության ընթացքում Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է  հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:

Հունվար ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 118 084 620 դրամ: Հարուցվել և վերսկսվել են 73 460 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 67 828 կատարողական վարույթներ:

Խորհրդակցության ընթացքում գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ հունվար ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9660 դիմում և գրություն: Նշված ժամանակահատվածում գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրվել է 24 բողոք, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 66 բողոք: Հունվարին գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից կատարվել է 4 քաղաքացու ընդունելություն: Արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել են 4556 քաղաքացիներ:

Կառույցի ղեկավարին է ներկայացվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հունվարին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը:

Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter