
ԱԺ պատգամավորներ այցելելեն հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալին
Հունվարի 30-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին այսօր ԱԺ երկու պատգամավորներ են այցելել։ Այս մասին «Հետք»-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը։ Վերջինիս խոսքով՝ Ավետիսյանին այցելել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։
Վաղարշակ Ավետիսյանը, սակայն, չի դադարեցրել հացադուլը և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Նշենք, որ Ավետիսյանը ազատազրկված է 2008 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է նույն թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության գործով:
Նա չի ընդունել և առ այսօր չի ընդունում մեղքն իրեն վերագրվող արարքում, պնդում է, որ դատապարտվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա։ Նշենք, որ նախկինում՝ 2018-ի օգոստոսի 1-ին ևս Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել, ինչպես նաև ինքնավնասման փորձ կատարել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպումից հետո նա դադարեցրել էր հացադուլը:
Մեկնաբանել