HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4-ամյա Արեգի լյարդի վրա անհայտ տիպի գոյացություն է հայտնաբերվել. հետազոտման և բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ

Բժշկական մի շարք հետազոտությունների արդյունքում 4 տարեկան Արեգի մոտ, լյարդի վրա հայտնաբերվել է անհասկանալի բնույթի մեծ գոյացություն, որի չափսերը 13,6x10,7x11,8 սմ է: Գոյացությունը ճնշում է որովայնի օրգանները՝ երիկամներ, լյարդ, փայծաղ: Որոշ օրգանների չափսերը մեծացած են, մեծացած են նաև լիմֆատիկ հանգույցները: Գոյացությունն իր ձևով, չափերով և տեսակով անսովոր է, ոչ ստանդարտ: Թե ինչից կարող էր առաջանալ և ինչպիսի բուժման ընթացք պետք է ունենա, բժիշկները տարակարծիք են:

«Անորոշությունը, թե ի վերջո ինչ բարդության հիվանդության հետ գործ ունենք, ինչպիսի ընթացք կունենա բուժումը, ինչպես կդիմագրավի մեր փոքրիկն այն ամենին, ինչի միջով ստիպված է լինելու անցնել, ուղղակի վհատեցնող են: Բայց այն աջակցությունը, որ ստանում ենք մեր ընկերների, բարեկամների, ծանոթ-անծանոթների կողմից, մեզ մեծ ուժ են փոխանցում: Արեգի լուսավոր աչուկներն ու հավատը առ մեզ ուղղակի պարտավորեցնում է, որ մենք անելու ենք ամեն բան, որ Արեգն այս ամենը հաղթահարի»,- ասում են ծնողները` Արտակն ու Լուսինեն:

Նրանք դիմել են նաև եվրոպական մի քանի կլինիկաների՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա: Ստացված եզրակացություններն իրարամերժ են: Ստեղծված վիճակի պատճառով ծնողները որոշել են Արեգին տանել Եվրոպա՝ այս պահին Իսպանիա, որտեղ երեխան կհետազոտվի և կստանա բուժման արդյունավետ կուրս: Արտերկրում բուժումը որքանով էլ արդյունավետ է, բայց նաև մեծ գումարների հետ է կապված: Իսպանիայի Նավարայի համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի հետ ծնողներն արդեն համաձայնության են եկել՝ հետազոտվելու և այնտեղ բուժում ստանալու, ինչի համար անհրաժեշտ է 42 հազար 900 եվրո: Որոշ չափով՝ 25 հազար 900 եվրո, գումար արդեն հավաքվել է, բայց դեռ բավարար չէ: Այս պահին փոքրիկ Արեգը բուժման համար դրամական աջակցության կարիք ունի:  

Փոքրիկ Արեգի ծնողները Իսպանիայի կլինիկայի հետ խորհրդակցելով՝ վերջնական որոշում են կայացրել

Արեգին օգնելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.

ՀԱՇՎԵՀԱՄԱՐ՝ 2050070377297001 դրամով

ArCa՝                  5406 6100 0052 9136

ՍՏԱՑՈՂ՝ Լուսինե Մանուկյան Ինեկոբանկ

Ռուսաստանից՝ СЧЕТ ПОЛУЧАТЕЛЯ: 2050070377291041 ռուսական դրամով

НАИМЕНОВАНИЕ ПОЛУЧАЕЛЯ: LUSINE MANUKYAN INECOBANK

Արտերկրից՝ BENEFICIARY ACCOUNT: 2050070377291020 դոլարով

BENEFICIARY NAME: LUSINE MANUKYAN INECOBANK

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter