HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Oլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքներն ամփոփվել են

Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2010-2011 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1480 աշակերտներից հաղթող են ճանաչվել 57-ը:

Քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին են հանձնել Երևանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ և հուշանվերներ:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը փաստել է, որ տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիվը: «Երկիրը ունենալով խելացի, կամային ուժեղ հատկանիշներով սերունդ՝ ապահովում է իր հզորությունը»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

16 առարկաներից անցկացված օլիմպիադայի մի շարք հաղթողներ, հաղթանակ են գրանցել նաև հանրապետական փուլի մրցույթում:

Հանդիսավոր արարողության շրջանակում հուշամեդալներով և դիպլոմներով են պարգևատրվել նաև Լեհաստանի Տորուն քաղաքում կայացած «Կանաչ, կապույտ աշխարհ» մրցույթում հաղթող ճանաչված «Հակոբ Կոջոյան կրթահամալիր»-ի երկու աշակերտներ:

Իսկ հանձնաժողովի նախագահները Երևանի քաղաքապետի անունից արժանացել են դրամական պարգևների և հուշանվերների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter