HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը խնդիր է դրել «լինել կառուցողական»

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը դրական է գնահատում հայկական պատվիրակության աշխատանքները:

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը խնդիր է դրել «լինել պրոակտիվ»։ «Խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական եվրոպացի մեր գործընկերների մոտ առաջին տպավորությունը մեր մասին դրական էր, իրենք հաճելիորեն զարմացած էին, որ հայկական պատվիրակությունը, նման կազմով առաջին անգամ մասնակցելով, այդքան կառուցողական ու ակտիվ է», - ասաց Հայրապետյանը:

Պատվիրակության ղեկավարի համոզմամբ՝ հայկական պատվիրակությունը «շատ ուժեղ է»:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման խորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ էր մասնակցում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, խորհրդարանում այս պատվիրակությունը գլխավորել է Արմեն Աշոտյանը:

Արդեն հայտնի է, որ Մխիթար Հայրապետյանը նախաձեռնել է հանդիպում Արմեն Աշոտյանի հետ։ Հայրապետյանը կրկին անդրադարձավ այս հարցին. «Ինքս եմ նախաձեռնել հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման խորհրդարանում Եվրանեսթի պատվիրակությունը Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։ Խոսել ենք ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից և այն մասին, թե ինչ հնարավոր հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019-ի աշնանը սպասվող լիագումար նիստին ու հնարավոր ինչ հակամեխանիզմներ հայկական պատվիրակությունը պետք է ձեռնարկի», -ասաց նա՝ ընդգծելով, որ հանդիպումը պրակտիկ դրական արդյունք է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter