HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետին, գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին

Նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի կողմից  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով անցնող Արաքս Դիլանյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանին: Նամակը նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Բաց նամակ

Թիվ 62224715 քրեական գործով արդարացված Ա.Դիլանյանիս կրկին նույն գործով մեղադրյալի կարգավիճակ տալու իրավաչափության հարցը դեռևս դատարանի տիրույթում է գտնվում: Արդեն 7 ամիս ձգձգվում է իմ բողոքի քննությունը, սակայն կարծում եմ, որ ի վերջո օրինական որոշում կկայացվի: Ամեն դեպքում ես ունեմ վստահություն, որ իմ պաշտպաններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցը օրինական լուծում ստանա և անկախ դրանից նաև ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած ենթադրություններն ու կասկածները կվերանան:

Սակայն ինձ համար առավել մտահոգիչ են ոչ թե վերը նշված իրավական գործընթացներն այլ՝ մթնոլորտը, որի պայմաններում ես այս գործով փաստացի ոչ թե՝ մեղադրյալի, այլ՝ պատանդի կարգավիճակում եմ: Այլ կերպ ասած՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալը միջոց է՝ ինձ ապօրինաբար պատանդի կարգավիճակում պահելու համար, այսինքն՝ մեղադրանքի առաջադրումը ոչ իրավաչափ նպատակ է հետապնդում:

Սակայն դրանով էլ ամեն ինչ ասված չէ՝ հաշվի առնելով այն փաստական հանգամանքները, որոնց ուժով ես ակամա մի կարգավիճակում եմ հայտնվել, որը քրեական դատավարությամբ նախատեսված չէ և դրա դեմ պայքարելու ընթացակարգ չկա: Մասնավորապես, այս գործով ոչ թե դատախազի, քննիչի կամ գոնե տուժողի, այլ՝ վկայի կարգավիճակ ունեցող, սակայն, ըստ էության, գործի քննությունն ուղորդող և դատավարական կարգավիճ ունեցողների հետագա վարքագիծն ու ճակատագիր որոշող Սիլվա Համբարձումյանի գործոնն է: Նա 24.01.2019թ. կայացած իմ ու իր առերես հարցաքննությունից անմիջապես հետո յուրովի լուսաբանելով դրա ընթացքը և գնահատականներ տալով, միաժամանակ իրեն իրավունք վերապահեց անդրադառնալ նաև իմ հանդեպ կիրառված սահմանափակումներին, նշելով, որ՝ ժամանելով Երևան և ներկայանալով նախաքննության մարմնին ես այլևս չեմ կարող վերադառնալ իմ մշտական բնակության վայր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ և այդ կապակցությամբ, որպես հարցի լուծում, բառացի հետևյալն է ասել.  «Մինչև «… Արամին» չգտնեն, կմնա այս կարգավիճակում», իսկ հետո, ըստ ամենայնի կդառնա վկա։» :

Ցավոք սրտի, այս քրեական գործով մթնոլորտն այնպիսինն է, որ տիկին Սիլվայի հայտարարություններն հանրության մոտ ընկալվում են, որպես նախաքննության մարմնի մամլո խոսնակի հայտարարություններ, քանի որ նա այնպիսի հայտարություններ է կատարում, որոնց բովանդակության մասին միայն նախաքննության մարմինը կարող է իմանալ: Սա է ամենամտահոգիչը, որ տիկին Սիլվան է որոշում, թե՝ ով, երբ, ինչ հանգամանքներում ինչ կարգավիճակ պետք է ունենա և, ըստ էության, նախաքննության մարմինը նրա հայտարարություններն ի կատար ածողի դերում է: Նրան անգամ որպես վկայի չեն հարցաքննել այս գործի բոլոր փաստական հանգամանքների շուրջ, որպեսզի նրա կերպարը չնսեմացվի և իրական փաստական հանգամանքները ջրի երես դուրս չգան: Իմ պաշտպաններն առաջիկա օրերին բազմաթիվ փաստերի մասին կհրապարակեն և նախաքննության մարմինները ստիպված կլինեն այդ փաստերով քննություն իրականացնել, վեր հանել տիկին Սիլվայի ով լինելն ու այն ժամանակ կպարզվի, թե՝ նա ԱԱԾ-ի տրամադրած թիկնազորով կերթևեկի, թե՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ աշխատակիցների հսկողության ներքո կլինի ու պետությանը կվերադարձնի նախկին իշխանությունների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերվածը: Դա առաջիկա օրերին:

Իմ պատանդ լինելու մասին տիկին Սիլվայի հայտարարության հաջորդ օրը ԱՄԷ կարճաժամկետ մեկնելու թույլտվության խնդրանքով ես բանավոր մի քանի անգամ խնդրեցի վարույթն իրականացնող մարմնին, բայց տիկին Սիլվայի հայտարարությունն ուժի մեջ էր՝ ինձ մերժում էին: Այնուհետև գրավոր եմ դիմել և իմ դիմումը ձևական մերժվեց (որոշումը կցվում է) և  այդպիսով հաստատվեց տիկին Սիլվայի ասածները:

Եվ եթե իմ իրական դատավարական կարգավիճակի մասին այդ գործի մանրամասներին կատարելապես տիրապետող տիկին Սիլվան նախաքննության մարմնի պաշտոնատար անձանցից չէր տեղեկացված, այլ՝ անձամբ ինքն է համոզված, որ ես ընդամենը վկա եմ և հանցակից չեմ, ապա՝ նախաքննության մարմինը ձեռքի տակ ունի իմ, տիկին Սիլվայի և պարոն Արամի ցուցմունքն այն մասին, որ ես իրենց հետ որևէ առնչություն չեմ ունեցել, անգամ իրենք ինձ չեն ճանաչել: Այսինքն՝ ապացույցներով է հաստատված, որ ես այդ գործարքի մասնակիցներից որևէ մեկի հետ անգամ ծանոթ չեմ եղել և վկայի կարգավիճակ պետք է ունենամ, ոչ թե՝ մեղադրյալ-պատանդի: Համաձայն եմ, թող մեղադրյալի կարգավիճակ լինի, բայց թույլ տան գնամ իմ հարցերը կարգավորեմ ու գամ:

Ես շուրջ 50 օր է գտնվում եմ Հայաստանում և այդ ընթացքում նախ լրացուցիչ ցուցմունք եմ տվել, հայտնել այն ինչ ինձ հայտնի և քննությանը հայտնի չէր: Դրանից մոտ մեկ ամիս անց մասնակցել եմ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսմանը, որի ժամանակ առկա էր երկու հակասություն: Առաջին այն էր, որ նա ստել էր, որ իմ հաշվին ինքը գումար է փոխանցել: Նա ընդունեց, որ անձամբ կամ իր ընկերությունների միջոցով ինձ գումար չի փոխանցել: Երկրորդ այն էր, որ իմ հաշվից գործով անցնող 3 մեղադրյալների հաշվին ոչ թե՝ 8 մլն $ է փոխանցվել, ինչպես տարիներ շարունակ Սիլվա Համբարձումյանն էր հայտարարում, այլ՝ մոտ 7.6 մլն $:

Այսպիսով ինձ հետ կապված 50 օրում որևէ այլ քննչական գործողություն չի իրականացվել և դրա անհրաժեշտություն էլ չկա,այլևս ասելիք չունեմ, լոկ պատանդի դերում եմ:

Ինչ վերաբերվում է իմ դատավարական կարգավիճակն ու ԱՄԷ մեկնելը պարոն Արամի ներկայանալու հետ պայմանավորելուն, ապա ոչ՝ նրա տեղը գիտեմ, ոչ՝ լծակներ ունեմ նրան հայտնաբերելու ու քննությանը ներկայացնելու համար, ոչ էլ՝ նման պարտականություն ունեմ:

Կից ներկայացվող, պարոն Կոստանդյանի անվամբ ներկայացված մեկնելու թույլտվության միջնորդությանս մեջ ներկայացրել եմ իմ խնդիրները, որոնք կարգավորելու համար խիստ անհրաժեշտ է, որ օր առաջ մեկնեմ ԱՄԷ՝ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Երևան ժամանելու և քննությանը ներկայանալու  պայմանով, ինչը գործի քննությանը որևէ կերպ չի կարող վնասել, սակայն իմ առողջական, անձնական, ընտանեական, գործնական և ֆինանսական հարցերը վերջնականապես վտանգված են:

Մեծարգո պարոնայք,

հայցում եմ Ձեր իրավասության սահմաններում իմ խնդրանքին լուծում տալ, որպեսզի հնարավոր լինի կարճաժամկետ մեկնեմ ԱՄԷ:

Կանխավ շնորհակալ եմ,  

Հարգանքով Ա.Դիլանյան

Մեկնաբանություններ (11)

Սոնա
Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարված են: ՃԱրդարություն չկա.... Կաշառակերները փախուստի մեջ են, նրանց փոխարեն անմեղ մարդիկ են տուժվում.... ով է պատասխանատու այս ամենին։։։։
Жанна
В Армении отсутствует защита прав человека.Коррупционеры в бегах,а невинных задерживают .Как отнестись к этой несправедливости!!!
Жанна
В Армении отсутствует защита прав человека.Коррупционеры в бегах,а невинных задерживают .Как отнестись к этой несправедливости!!!
Жанна
В Армении отсутствует право человеческого голоса, право голоса невинных людей.
Мгер Месропян
Вопиющий случай нарушение прав человека. В место правосудия, тут крышевать...
Артак
Как жаль, что законы джунглей конституция для этой страны. Полное нарушение человеческих прав. Как наши предки поверили и вернулись в Советскую Армению, а потом были репресированы в Сибирь, так и сейчас, люди верят в справедливость и пападают.. Жаль невиновных, котороми играются ...
Хачатур Михитарян
В этой стране ничего не изменится. Это нарушение прав человека. Куш не так поделили, грызутся между собой, а не винного человека использовали и превратили в козла отпущения.... Божьего суда бойтесь!!!
Arsen
Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարված են
Anna
Մարդու իրավունքները Հայաստանում գոյություն չունի
րաֆի
Սա թավշյա հեղափոխություն է, որը մարդու իրավունքի ոտնահարում են է ، եւ չկա օրենք ، Նույն հին ռեժիմը ، Մարդիկ ճնշման տակ են
Rafi
This is the velvet revolution that they talk about. Human rights are oppressed, oppressing the people

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter