HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին և լեհական «Լուբավա» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները:

Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է Հայաստանի վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Վարչապետի կայքը հայտնում է, որ «Լուբավա»-ն ռազմատեխնիկա և ռազմամթերք արտադրող լեհական ընկերություն է: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 60 տարի: Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի աշխարհի ավելի քան 40 երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter