HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են լոգիստիկ խնդիրները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հասանելիության և լոգիստիկ զարգացման համար քաղաքականության առաջարկությունների նախապատրաստման առաքելության հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Նախարար Խաչատրյանն առաքելության ղեկավար Վիկտոր Արագոնեսի հետ քննարկել է Հայաստանում տրանսպորտային հասանելիության և լոգիստիկայի ներկա վիճակն ու խնդիրները։ Վերլուծական աշխատանքի բացահայտումների և գնահատման արդյունքների հիման վրա կկազմվեն համապատասխան առաջարկություններ՝ տրանսպորտային հանգույցների հասանելիության, լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարության թիմը պատրաստակամ է աջակցելու զեկույցի կազմման աշխատանքներում, ինչպես նաև քննարկելու ձևավորված առաջարկները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ քննակել է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում այլ հարցեր և ծրագրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter