HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաչագան Ղազարյանը պահանջում է ոչնչացնել իր և կնոջ հայտարարագրերը

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վաչագան Ղազարյանը մի քանի ամիս է՝ դատական գործընթացների մեջ է ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Վ. Ղազարյանը, դիմելով վարչական դատարան, խնդրում է Հանձնաժողովին պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017թ. տարեկան ու  2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: Դատարանի որոշումը դեռ չի հրապարակվել:

2018թ. ընթացքում, բացի Վաչագան Ղազարյանից ևս 11 պաշտոնատար անձ է դիմել վարչական դատարան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ: Գործերն ընթացքի մեջ են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է գործունեության 2018թ. հաշվետվությունը: Նշված տարում հանձնաժողովն ընդունել է 11 124 հայտարարագիր, որը 2017թ-ի համեմատ աճել է 2.5 անգամ:

Հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների, քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված ստուգումների արդյունքում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 419 վարույթ: Այդ վարույթներից 256-ը վերաբերում է հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու, 151-ը՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 12-ը՝ հայտարարագրի լրացման կարգի խախտման առերևույթ հատկանիշներով:

Հարուցված վարույթների արդյունքում 219 պաշտոնատար անձ ենթարկվել է «նախազգուշացում» վարչական տույժի, 68-ը տուգանվել է, 122-ի դեպքում գործի վարույթը կարճվել է և այլն: Հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի դեմ ներկայացվել է 5 բողոք, որից միայն մեկի դեպքում է հանձնաժողովի որոշումը բեկանվել և կարճվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter