HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 9-ին Շենավանում համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի

Հունիսի 9-ին Լոռու մարզի Շենավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Նման որոշում ընդունեց կառավարությունն այսօրվա իր նիստում:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, Շենավանի համայնքապետ Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է, դրանից օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին, համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրություն: Այն ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որն էլ կառավարության այսօրվա նիստին առաջարկեց համայնքում համայնքապետի արտահերթ ընտրություն անցկացնել:

Նշենք, որ Գարուշ Դունամալյանը Շենավանի համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter