HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարում Հայաստանի դեսպանություն կբացվի

Կատարի Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի դեսպանություն, որի նստավայրը կլինի Դոհան: Նման որոշում ընդունեց կառավարությունն այսօրվա իր նիստին:

Կատարական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձությամբ և Երևանում բացել Կատարի դեսպանություն:

Բացի այդ, կատարական կողմը պատրաստ է Հայաստանին տրամադրել մոտ 110 հազարական դոլար՝ երեք տարի շարունակ, դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Գործադիր բերված որոշման նախագծում ասվում է, որ Կատարում Հայաստանի դեսպանության պահպանման ծախսը կազմելու է 192000 դոլար, որից 110000 դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ մնացած 82000 դոլարը կֆինասնավորվի Հայաստանի պետբյուջեից: Ֆինանսավորվող գումարով կվճարվի դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձ, կփոխհատուցվի դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերը, դիվանագետի բնակարանի վարձը:

Լուսանկարը՝ fondsk.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter