Վարդան Ուռուտյանը հաստատվեց Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում
Կառավարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Վարդան Ուռուտյանին: Նրան համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրել է հոգաբարձուների խորհուրդը՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին գումարված նիստում՝ ներկա հոգաբարձուների միաձայն որոշմամբ:
Ուռուտյանը կառավարության նիստին հայտնեց, որ կարևորում է գիտական կենտրոնների ինտեգրումը համալսարանի գործունեությունում: Ասաց՝ նպատակ ունեն Ագրարային համալսարանը զարգացնել որպես գիտահետազոտական համալսարան. «Աշխատանքներ են տարվում, որպեսզի Ագրարային համալսարանը առաջիկայում վերաբրենդավորենք և վերադիրքավորենք՝ որպես ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն»:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ օրեր անց կավարատվի բուհ-երի խորհուրդների ձևավորման գործընթացը. «Մայիսից հետո սա ռեկտորի առաջին ընտրությունն է, որ տեղի է ունեցել, և արդեն նոր խուրհուրդն է ընտրել նոր ռեկտորի: Մենք մեր առջև դրված խնդիրը մեծամասամբ լուծել ենք: Այսինքն՝ խուհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, և շատ քիչ պաշտոնյաներ կան: Պաշտոնյաների ներկայությունը այստեղ պայմանավորված է օրենքով, որը մենք պատրաստվում ենք փոխել»,- նշեց նախարարը:
Նշենք, որ Վարդան Ուռուտյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2018-ի հուլիսի 31-ին՝ կրկին հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել