HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տունը մնացած աղջիկները

Իրական հերոսների պատմությունների հավաքական ներկայացում մի քանի հերոսների միջոցով: Անունները ձևափոխված են, յուրաքանչյուր համընկնումը' պատահական:

Աստված իմ, ինչի ես էդքան գեշ եմ, որ ուզող չունեմ… Մեր դասարանի աղջիկներից մենակ ես եմ, որ ընկեր չունեմ, ի~նչ ամոթ... Լսվում է հեռախոսի զանգը.
-էս ո՞վ է ինձ հիշել, չլինի՞ Կարենչիկն ա:
-Ալո, հա, ապրես Միլեն ջան, քո մարտի 8-ն էլ: Կգա՞ս մեր տուն նշենք, համ էլ չես մոռացել, չէ, որ ծնունդս ա…Վարդանի հետ ես հանդիպո՞ւմ…Բա գիտես, մեկը էսօր առավոտյան ծաղկեփունջ էր դրել, գցեցի աղբը…բայց ընենց սիրուն վարդեր էին, լսի’… Հա, պակա, պաչիկ…
Չէ մի չէ' ծաղիկներ…Վերջին անգամ 9-րդ դասարանում տղաներն էին նվիրել աղջիկների տոնի կապակցությամբ:
- Մաաամ...դե ես դուրս գամ դուրս:
- Ի՞նչ կա, բալես, դուրսը էս ցրտին
- Ամեն ինչ …
- Գոնե ծնունդիդ օրով տանը մնա, կարող ա քեռիդ զանգի…
Մաման էլ ամեն անգամ կհացնի, թե ինչի ես դուրս գնում. բա տանը մնամ ինձ ո՞վ կտեսնի: Վա~յ, են մեր կողքի փողոցի Արթուրը չի՞: Էդքան էլ սիրուն չի, բայց բոյը շատ հարմար ա, համ էլ' BMW ա քշում, ճիշտ ա, հոր մեքենան ա, բայց հո իրան չի՞ պահի… սեփական տուն էլ ունե~ն… տունն էլ մի քույր ունի, որ քույրը ամուսնանա, տունը կազատվի, լեն-բոլ կապրենք:
Easy come, easy go …
Հիմա ո՞վ ա զանգում, չլինի՞ էս էլ Դավիթս ա…
- Հա, Քիսուլ ջան…
Վա~յ, Արթուրը մոտենում ա. ինչ էլ ժամանակին զանգեց:
- Ապրես, ապրես:
Հիմա, որ ասեմ քոնն էլ, էս տղեն կմտածի, թե զանգողն աղջիկ ա, ես ընկեր չունեմ, եթե էս տարիքում ես ըներ չունեմ կամ վատն եմ, կամ արդեն մի քանի ընկեր եմ ունեցել, որ չասեմ էլ' կմտածի, թե զանգողն ընկերս ա, էլ չի մոտիկանա:
- ….նույնից…շատ ուրախ եմ, որ զանգեցիր ,-( բարձրացնելով խոսում է): Հա, լավ…
Ընկերուհու հետ զրույցը շուտ է ավարտվում, իսկ տղան գրեթե իրեն է հավասարվում:
- Էլ չզանգես, ինձ պետք չեն քո զարդերը, կարող ես նվիրածդ 100 վարդն էլ գալ հետ տանել, ու ոչ մի սերենադ մեր պատուհանների տակ:
Տղան արդեն հեռվում է, բայց հիմա էլ դիմացի հարևան տիկին Կարինեն և նրա աղջիկն են դուրս եկել, այդ պատճառով Նունիկը շարունակում է հեռախոսազրույցն անջատած բջջայինի հետ:
- Շնորհակալ եմ էդ մեծ արջուկի ու ծաղիկների համար, չէ', չէ', շոկոլադներն էլ մյուս անգամ թող մնան: Լավ, պաչիկներ:
Այսօրվա զրույցը սովորականից կարճ տևեց, բայց Նունիկը բավարարված էր:
- Նունի~կ…
- Հա, մամ..
-Դե տուն արի, ինձ օգնի… ծննդյանդ տորթի վրա ծաղիկներ ենք նկարելու, թե գրեմ Շնորհավոր 17:
- Վարդուհի', լսեցի՞ր' Նունիկը ինչ էր խոսում:
- Հա, մամ, ինքը եսիմ ինչքան երկրպագու ունի, ամեն օր մեկին գտնում ա …
- Պահ, թե չէ դու չունես հա…Իրա ի՞նչ տարիքն ա, որ երկրպագու խաղացնի. էդ դու պետք ա մտածես, դու արդեն 22 տարեկան ես, համալսարանավարտ:
- Վայ, էս են Մանեն չի՞:
- Խեղճը տունը մնաց:
-Հա դե, 27-ը մի քիչ շատ ա… Հլը էն ինչ ծաղիկ ա ձեռքին, մա'մ:
- Ի՞նչ ծաղիկ ա, մի հատ թոռոմած վարդ չի՞' 500 դրամանոց:
- Բարև ձեզ:
-Բարև Մանե ջան: Շնորհավոր:
-Մերսի, ձերն էլ:
- Էդ ծաղիկը Վարդուհուս համա՞ ր ես բերել (ժպտում է):
- Դե..
- Պետք չի, Վարդուհիս էնքան ա ստացել, որ դրա կարիքը չի զգում (նորից ժպտում է): Կատակ եմ անում մի նեղացի:
-Չեմ նեղանում:
-Մանե՞ , բալես, եկա՞ր:
-Հա, մա'մ ջան:
-Բա էդ ի՞ նչ սիրուն ծաղիկ ա, ո՞վ ա նվիրել:
-Մա'մ, կոլեկտիվի տղաները, ո՞վ պետք ա նվիրեր:
- Ո՞ նց ով… Էսքան սիրուն աղջի~կ ես:
- Ասում եմ' ԿՈԼԵԿՏԻՎԻ տղաները. մեկական վարդ էին գնել բոլոր աղջիկներին:
- Լավ, դե պատմի տեսնեմ:
- Դե եկող շաբաթ ատենախոսությունս կպաշտպանեմ, կդառնամ ասպիրանտ:
- Հա, բայց քեզ էլ ո՞վ ա շնորհավորել:
- Դե դու, պապան, տատին, մեր աշխատակիցները, տիկին Կարինեն…հա', քեռին էր քիչ առաջ զանգել:
- Հետո՞:
-Հետո ի՞նչ:
- Իսկ տղա՞:
- Տղա՞… Մա'մ, պապան, քեռին տղա չե՞ն:
- Էհհ, Մանե', մեծ աղջիկ ես արդեն, սենց ո՞ նց կլինի: Ես քո տարիքում արդեն 2 երեխա ունեի:
- Ես էլ իմ տարիքում կունենամ իմ երեխաներին:
- Ախր քո տարիքը ընենց ա, որ պետք է շուտ երեխա ունենաս, թե չէ:
-Թե չէ ի՞նչ:
-Թե չե հետո կարող ա ուշ լինի, բալես:
- Մա'մ, բավական ա:
Մայրիկն այնպես էր ամեն առիթով խոսում Մանեի' ամուսնացած չլինելու թեմայով, որ նրա հետ երկար խոսելն անհնար էր դարձել: Մանեն վեր կացավ, գնաց սենյակն ու ընկավ անկողնուն:
Ամեն անգամ կհարցնի' բա տղա, բա տղա, իբր թե'դա ա կարևոր: Ասես, թե ես չեմ ուզի ընտանիք, երեխաներ ունենամ, երջանիկ լինեմ ի վերջո, բայց հո չեմ ամուսնան, չէ՞, առանց զգացմունքի:
- Մանե', հեռախոսի մոտ:
- Հա Լիլ ջան, ապրես, քոնն էլ: Վայ, ինչ լավ ա, ամսի 17-ի՞ն, իհարկե կգամ: Հաջողություն:
-Հաջող, Ման ջան:
Լիլիթն ու Արմենը ընդհանուր բարեկամների միջոցով էին ծանոթացել: Արմենը Լիլիթից 10 տարով մեծ էր: Երկար տարիներ օտար երկրում էր ապրում, բայց այն համոզմունքին էր, որ տան աղջիկը պետք է հայ լինի: Համացանցով մի քանի ամիս շփվելուց հետ եկել էր Հայաստան, Լիլիթի հետևից:
- Աղջի'կս, ու՞ մ հրավիրեցիր նշանադրությանդ:
- Մանեին, պա'պ, ընկերուհուս:
- Խեղճ աղջիկը ըտենց էլ պառավ օրիորդ մնաց, հա՞:
- Մամ, էլ մի:
- Գոնե են Ռուբոյին ուզեր իրանց հարևան:
- Էն հարբեցող Ռուբոյի՞ն, մա'մ:
- Հա ի՞նչ, տունը մնալուց լավ չի՞:
- Մա'մ, արտասահմանում կանայք 40 տարեկանում նոր են մտածում ընտանիք ու երեխա ունենալու մասին:
- Բայց, բալես, սա արտասահման չի, սա Հայաստանն ա, բա մարդիկ ի՞ նչ կմտածեն:
- Էհ, մա'մ, մարդկանց մտածածն ի՞ նչ կապ ունի իմ կյանքի հետ:
- Աղջի'կ ջան, մի մոռացի, որ դու էլ 17-18 տարեկան չես, 24 տարեկան հասուն աղջիկ ես: Դե լավ, մենք պապայի հետ դուրս ենք գալիս, տեսնեք' ինչ պակաս բան կա, գնենք, խայտառակ չլինենք էդ մարդկանց մոտ, ասում են' դրանք շատ ունևոր են: Թող իմանան' մենք էլ պակասը չենք:
Հետո ինչ ունևոր են, մա'մ: Հա, Արմենը լավ տղա է, բարեհամբույր, ժպտերես, նվերներ է ուղարկում, բայց ախր …մերոնք էլ սփոփում են 'թե նրանից լավին պիտի ճարես, սենց լավ հնարավորությունը ձեռքից բաց մի թող: Դե երևի ճիշտ են, երևի կսիրեմ ժամանակի ընթացքում:
Դռան զանգն է:
- Գալիս եմ: Արթու՞ր: Լավ ա եկար, ա'յ տղա:
- Իմանաս' ում եմ տեսել:
- Ու՞ մ
- Գնդլին:
- Ու՞մ:
-Դե Նունիկին էլի: Տենայիր' ոնց էր շպարվել, ոնց որ աշխարհի վերջը լիներ:
-Վերջացրու:
- Տենաս' դրան ով կուզի:
- Ինչի՞ որ:
- Բա տենայիր հեռախոսով ընե~ նց էր խոսում: Էդ մի 100 հատ ընկեր ունեցած կլինի երևի: Հաստատ տունը մնաց:
- Տունը մնաց ասեցիր' հիշեցի, անիմաստ փիլիսոփայելու տեղը, ավելի լավ ա էս ամանը բարձրացրու տիկին Սիլվայի մոտ:
- Տիկին չէ, օրիո'րդ:
- Իիիի, մեծ կին ա, ի՞ նչ ես խոսում:
- Որ մեծ ա, ուրեմն տիկին ա, այ քեզ բա~ն… Տեսե՞ լ ես' ոնց ա սաղ օրը պատշգամբից բոլոր տղամարդկանց հսկում (ժպտում է):
- Քի'չ խոսի, տա'ր, տա'ր:
- Բարև ձեզ, տիկին Սիլվա: Սա ձեզ:
- Ապրես, Արթու'ր ջան, ապրես:
Տիկին Սիլվան հիսունն անց կին էր: Նրա մեծ բնակարանում ապրում էին ինքն ու իր անցյալի գաղտնիքները: Շատ տարիներ առաջ շրջանից մայրաքաղաք եկած այս կինը 18 տարեկան ուրախ-զվարթ աղջնակ էր, բայց բռնաբարության զոհ դառնուց հետո կյանքը գլխիվայր շուռ եկավ: Այդ օրվանից սկսեց ատել արական սեռի բոլոր ներկայացուցիչներին: Փոքր գյուղում լուրը շատ արագ տեղ էր հասել, և «խայտառակությունից» խուսափելու համար, տնեցիները նրան ուղարկեցին ապրելու մեկ այլ քաղաք: Այստեղ մարդիկ նրան խղճում են, որ քանի որ կարծում են, որ այսքան տարի ապրել է առանց սիրո վայելքի՝ առանց կողակցի:
Հիմա՞ ով է դուռը ծեծում:
- Աշոտի'կ, բարև, ինչ ես ուզում:
- Ձեր անգլերենի բառարանն եմ բերել:
-Աշոտի'կ, արագ տու'ն արի' հաց ուտելու:
- Գալիս եմ, մա'մ:
- Էդ ի՞ նչ էիր տալիս, տղե'ս:
- Սիլվա տոտայի անգլերենի բառարանն էր, պա'պ:
- Ինչի դու անգլերեն էլ ես անու՞ մ, հա՞:
- Հա:
- Լսի', Աշոտիկ, էդ ձեր անգլերենի դասատուն ըտենց էլ «միս» մնաց (ծիծաղում է):
- Էէհ, Սամվե'լ, երեխայի մոտ ինչե՞ր ես խոսում:
- Ախր Մարի'ն, ես ինչ հիշում եմ, էդի «միս» ա, չնայած կարող ա «միսիս» էլ լինի ներքին կարգով /ծիծաղում է/:
- Էդ մարդու գործն ա' միս ա, թե միսիս:
- Չէ դե, էլ ինչ հայ կին, որ չամուսնա ու երեխա չբերի: Ճի՞ շտ չեմ, կնի'կ:
- Դու ավելի լավ ա պատրաստվես, որ գնանք:
- Ու՞ ր:
- Եղբորդ աղջկա 17 ամյակն է:

Տաթև Խաչատրյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (5)

STS
VARAZ SYUNI. HALALA............................... @NTIR ER. ET BENZAKALONKAYIN SERUND@ CHEI LSEL/////
Ռուբեն
Որ ճիշտն ասեմ՝ էնքան էլ դուրս չեկավ. ոչ այն պատճառով, որ վատ էր գրված: Պարզապես, շրջապատում վաղուց չտեսնելով նմանատիպ մտածելակերպով մարդկանց, ինձ թվում էր՝ էլ էս թեման ակտուալ չի...
Margarita
shaaaaaaaaaaaaaaaaaaaat lavn er nyutd Tatev jaaaaaaaaaaaaaaaaaaaaaan, shat hesht u havesov kardacvum e, u shat hetaqrqir er....:)))))
Tigran
Mer kursum kain ..... dzerum el kan....
Ruzan
Ահավոր զզվելի թեմային շատ լավ անդրադարձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter