HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է ուսումնասիրվի ընկերություններին արտոնություն տալու արդյունավետությունը. վարչապետ

Կառավարության նիստին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ստացել են կառավարության որոշմամբ հարկային և մաքսային արտոնություն ստացած ընկերությունների ցանկը, և դրանում բազմաթիվ շեղումներ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս խնդիրը: Ասաց՝ նախորդ տարի մոտ 500 միլիոն դոլարի ներդրման և մի քանի հազար աշխատատեղեր ստեղծելու ակնկալիքով կառավարությունն ընկերություններին արտոնություն է տրամադրել. «Մենք այստեղ կարիք ունենք հասկանալու՝ արդյոք այս գործիքակազմը արդյունավետ է, թե արդյունավետ չէ: Կարծում եմ՝ իմաստ ունի եթե ոչ 2017 թվականի, գոնե 2015, 2016 թվականների վիճակագրությունը նայել, գնալ բոլոր այս կայացված որոշումների հետևից, տեսնել ակնկալվող ներդրման որ մասն է իրականում արվել, և աշխատատեղի որ մասն է բացվել, որպեսզի կարողանանք այս գործիքի արդյունավետությունը չափել և հասկանանք՝ իրականում ինչին է ծառայում այս գործիքը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ հակառակ պարագայում ստացվում է՝ կառավարությունը ընկերություններին հարկային և մաքսային արտոնություն է տալիս, սակայն դրա դիմաց կառավարության ակնկալած ներդրումներից որևէ մեկը տեղի չի ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter