HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ասացին՝ հիմա կգյուլլեմ քեզ ստեղ, ուսադիրներս պոկեցին». ՊՊԾ գնդի գործով դատարանում ցուցմունք է տալիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Վերջինս նշեց, որ ամբաստանյալներից որևէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապեր չունի, ամբաստանյալներին ճանաչում է, այսպես ասած, փողոցից՝ հասարակական միջոցառումներից, հավաքներից, երթերից:

Վալերիյ Օսիպյանը պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահից ստացել է զանգ, որ Ոստիկանության Էրեբունու գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից, այսպես ասած, զավթել են:

«Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ գունդը գրավել են, գրավողը ուրիշ բան կգրավի. 35 հոգին վեց հոգու վրա չի գնա, ապօրինի զավթել են: Տեղեկանալով այս ամենին՝ ես իմ ծառայողական մեքենայով ուղևորվեցի դեպի ՊՊԾ գունդ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Վերջինիս խոսքով՝ հասնելով Էրեբունու ոտիիկանության բաժին՝ ինքը տեսել է այնտեղ գտնվող մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ, նկատել ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս և շտապօգնության մեքենա, ինձնաձիգերով մարդկանց, որոնք անկանոն շարժվել են, ներսուդուրս արել:

«Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին՝ ինչ է կատարվում և հորդում էին, որ ես մի փոքր այս կողմ կանգնեմ, որպեսզի ինձ չթիրախավորեն, քանի որ երբեմն կրակահերթեր էին լինում: Տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, խոսակցությունից տարբերեցի Պավլիկ Մանուկյանի ձայնը, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են և բաժանել»,- պատմեց Օսիպյանը՝ նշելով, որ դրանից հետո ոստիկաններից մեկի մոտ եղած սարքով կապ է հաստատել ու դիմելով Պավլիկ Մանուկյանին՝ առաջարկել զենքերը ցած դնել և դուրս գալ:

«Ասացի՝ դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ «Մարմարի աշխարհ»-ի մոտ, տեսնենք՝ զոհեր, վիրավորներ ունե՞նք, տեսնենք ինչ է կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ասաց՝ հիմա մոտենում եմ: էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին, նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի, որ գնում եմ հանդիպման, ասաց՝ ես էլ եմ գալիս»,- պատմեց Վալերիյ Օսիպյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ իրենք մայթով բարձրանալիս են եղել, հասնելով «Մարմարի աշխարհ»-ի մոտ՝ նկատել է, որ դիմացի մայթում կանգնած է եղել Մարտիրոս Հակոբյանը՝ ինքնաձիգով:

«Այնտեղ եղել են նաև Պավլիկը, Սեդրակ, Աշոտը: Փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ, բայց հետո հասկացա, որ խոսակցությունները և բանակցությունները մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է»,- պատմեց Օսիպյանը՝ շարունակելով նշել, որ իրենք փորձել են նաև զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություն ստանալ և իրենց պատասխանել են, որ ում պետք է, օգնություն ցույց տվել են, զոհեր չկան:

Երբ Օսիպյանն ու Եղիազարյանը ցանկացել են ետ վերադառնալ, նրա ձեռքից կապի միջոցը խլել են: Օսիպյանի խոսքով՝ դա արել է Սեդրակ Նազարյանը, և երբ ինքը փորձել է չտալ, Նազարյանն ասել է. «տուր, մերն է կապի միջոցը, դու էլ պետք ա գաս»:

Այնուհետև, ըստ Օսիպյանի ցուցմունքի, բոլորը զենքերը պահել են իր վրա:

«Ասացին՝ հիմա կգյուլլեմ քեզ ստեղ: Ինքնաձիգի կզակով ես հարվածներ էի ստանում գլխի հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր պոկողը, այդպես մտանք գունդ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ իրենց ձեռնաշղթաներ են հագցրել և հորդորներից հետո է, որ համաձայնել են հանել ոչ միայն իր, այլ նաև մյուսների շղթաները:

Այս պահին Օսիպյանի հարցաքննությունը շարունակվում է: Այլ մանրանասներ կարդացեք ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter