HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակո՛տ». Գևորգ Սաֆարյանը՝ Վալերիյ Օսիպյանին

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված մթնոլորտ ստեղծվեց:

Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերիյ Օսիպյանից հետաքրքվեց՝ արդյոք գնդում գտնվելու ընթացքում նրան բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը երկրում տապալված է, և իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելու դեմ: Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել, թե ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:

Կյուրեղյանի՝ ընդունե՞լ եք, որ սահմանադրական կարգը տապալված է հարցը դատարանը հանեց: Այնուհետև խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը Օսիպյանին ինչ-որ բան ասաց, որը Օսիպյանի և Սմբատ Բարսեղյանի միջև բանավեճի վերածվեց:

Վեճը, սակայն, լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար: Այս ընթացքում Օսիպյանն ասաց. «...որևէ մեկը չփորձի որևէ բան ասել»:

Դահլիճում ներկա գտնվողներից Գևորգ Սաֆարյանը, տեղից վեր կենալով և դիմելով ոստիկանապետին, բղավեց. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակո՛տ»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը դահլիճում ներկաներին հորդորեց պահպանել նիստի կարգը՝ հիշեցնելով, որ հակառակ դեպքում ինքը նիստը դռնփակ անցկացնելու որոշում կկայացնի:

Դատարանի այս զգուշացումը Սաֆարյանը սպառնալիք գնահատեց:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Այս անարդուրան ու կոռումբացած դատական համակարգի դատախազության ու ոստիկանության վերաբերմունքը անմեղ ,տանջված ժողովրդի հանդեպ, Հայ Ժողովրդի նվիրյալների եվ “ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ“ նկատմամբ չափ ու սահման չունի... ԻՆՉՔԱՆ՞ ՊԻՏԻ ԽՄԵՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՅՈՒՆԸ... ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ... ԹԱՐԱԽ Է ՁԵՐ ՄԵՋ ՀԱՅ ԱԶԳԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ... ԼԱՎ ԻՄԱՑԵՔ ԵՐԿԻՐԸ ՀԱՅՈՑ ՍՏԱՑԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՊԵՐԻՑ... ՀԵՌԱՑԵՔ ՄԵՐ ԵՐԿՐԵՆ... ՁԵՌՔ ՔԱՇԵՔ ՄԵՐ ԱԶԳԻՑ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ... ՔՈՌԻ, ՔՈՉԱՐՅԱՆԻ ,ՍԵՐԺԻ ,ՆԻԿՈԼԻ ՍՏՐՈՒԿՆԵՐ.... ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ, ՊԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ՀԱՐԳՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻՑ.... ԱՄԵՆ ՄԻ ԲԱՑ ԴԻՄՈՒՄ ՊԻՏԻ ԳՐԱՆՑՎԻ ՈՒ ԼՍՎԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ... ՀԵՐԻՔ ԵՂԱՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ԹԱՂՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ', ՁԵՐ ՆԵՐՔԻՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԵՔ ԱՆՄԵՂ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՓԱԿ ՆԻՍՏԵՐՈՎ... ԻՆՉՔԱՆ ՀԱՅՈՑ ԲԱՆՏԱՐԿՎԱԾՆԵՐ ԿԱՆ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԲՈԼՈՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԻՏԻ ԲԱՐՁԱՑՎԵՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՎ ԼՍՎԵՆ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter