
«Ես կորցրել եմ ընկերներ». ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է «Սասնա ծռեր»-ի 10 անդամների համաներմանը
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին առարկեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառելուն:
«Ես կորցրել եմ ընկերներ: Եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին, միգուցե իմ դիրքորոշումը այլ լիներ, բայց ես կորցրել եմ ընկերներ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,- համաներման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Վալերիյ Օսիպյանը:
Դատավորի ճշտող հարցին՝ դատարանը կարո՞ղ է արձանագրել, որ առարկում եք համաներման կիրառման դեմ, Օսիպյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Դատաքննությունը պետք է շարունակվի»:
Օսիպյանի այս խոսքերը զայրույթ առաջացրին դահլիճում ներկա գտնվողների մոտ. «Ամոթ, սա է ձեր հեղափոխությունը»,- բղավեցին նրանք և նմանատիպ արտահայտություններ հնչեցրին նրա հասցեին նաև նիստի ընդմիջման ժամանակ, երբ Օսիպյանը դուրս եկավ դահլիճից:
Մեկնաբանել