HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեսողական պատում». հետաքննությունից մինչև հրապարակում 4-օրյա դասընթաց լուսանկարիչների և ֆոտոլրագրողների համար

«4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնը հայտարարում է «Տեսողական պատում». Հետաքննությունից մինչև հրապարակում 4-օրյա դասընթացի հայտերի ընդունում:

Ի՞նչ փուլերով է անցնում լուսանկարիչը ֆոտոպատումի կամ նախագծի ստեղծման ընթացքում. թեմայի որոնում, հետաքննություն, լուսանկարում, լուսանկարված նյութի խմբագրում, տեքստ, ստեղծված նյութի հանրայնացում: Այս և այլ հարցերի շուրջ կձևավորվի «Տեսողական պատում» դասընթացը: Դասընթացի նպատակն է պատրաստել լուսանկարիչներին աշխատելու առավել զգայուն և լուսանցքային թեմաների շուրջ, զարգացնել անհատական տեսլականը լուսանկարչական հայացքների և պատմելու ձևերի մեջ, ինչպես նաև լուսանկարվող նյութի համար տեքստ գրելու հմտություններ տալ:

Դասընթացի մասնակցության համար կընտրվեն 15 լուսանկարիչ: Մասնակիցների ընտրության հարցում առավելություն կտրվի այն դիմորդերին, ովքեր հայտադիմումում հստակ կձևակերպեն լուսանկարչական թեման, որի շուրջ ուզում են աշխատել կամ սկսել են աշխատել և կարևորում են այդ թեմայի զարգացումը:

Դասընթացը կվարեն «4 պլյուս»-ի լուսանկարիչները և հրավիրյալ մասնագետներ:

Դասընթացին կարող են դիմել ոլորտի գործող լուսանկարիչները, ֆոտոլրագրողները: Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղարկել ֆոտոպատումի գաղափար (կես էջ թեմայի մասին որ ցանկանում եք լուսանկարել, կամ արդեն լուսանկարում եք), համառոտ ինքնակենսագրական, և պորտֆոլիո (10 լուսանկար, 1000 x 600 չափի և .jpg ) նամակի վերնագրում նշելով` Visual Storytelling: Դիմումների ընդունման վերջնաժամկետը` փետրվարի 17-ն է:

Դասընթացը տեղի կունենա Փետրվարի 27-ից մարտի 2-ը «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնում (հասցե` Կորյուն 8, բն. 8):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter