HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները ներկայացվել են հանրային քննարկման

Մայրաքաղաքի բնակիչներն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Այս մասին գրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները:

Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան 7 մլրդ դրամ:

Նշվել է նաև, քաղաքապետարանը քննարկում է սոցիալական հոլովակների թողարկումը, ինչը բնակիչներին կօգնի ոչ միայն տեղեկանալ, թե ինչպես են տնօրինվում հավաքագրվող գումարները, այլև` ինչ կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում դրանց շնորհիվ:

Հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Ծանոթանալ դրանց, ներկայացնել դիտողություններ և առաջարկներ հնարավոր է քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի հայտարարություններ բաժնում, կամ նամակներ ուղարկել նշված [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին էլ քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Հետաքրքրվածները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել (011) 514-155 և (011) 514-370 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter