HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունն աղքատության հաղթահարման ինչ ծրագրեր է իրականացնելու

Կառավարությունն այսօրվա նիստին ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ծրագիրն՝ ըստ ոլորտների: Գործադիրն առանձին կետով անդրադարձել է նաև աղքատության հաղթահարման իր ծրագրին:

Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այդ նպատակի իրագործման համար որոշել է բնակչության աղքատ խավի շրջանում քաջալերել կրթությունն ու աշխատանքը, գործարարությունը խթանող ծրագրեր իրականացնել:

«Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը»,- նշված է կառավարության ծրագրում:

Գործադիրը խոստանում է պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը՝ գնաճի նկատմամբ ապահովելով միջին կենսաթոշակի չափի աճ։ Բարեփոխելու է նաև կուտակային բաղադրիչը, խրախուսելու կուտակային միջոցների ներդրումը։

Գործադիրը կգույքագրի 1988 թվականի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նպատակ ունենալով սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել բնակարանը կորցրած ընտանիքներին:

Կառավարու­թյունը խոստանում է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատել, ներդնել երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացման ծրագրեր:

Սոցիալական ոլորտում գործադիրը կանխարգելելու է երեխաների մուտքը մանկատներ, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման ծրագրեր է իրականացնելու:

Կառավարությունը իր համար առաջնահերթություն է համարել նաև ծնելիության խրախուսումը, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությունը: Խոստանում է թիրախային ծրագրեր մշակվել նաև հայրենադարձ ընտանիքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter