HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2019թ.-ին Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի. քաղաքապետարան

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը: Քաղաքապետարանի կայքը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի:

Հանձնարարվել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը:  Տարեկան ծրագիրն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ. աշխատանքներ կտարվեն հավասար և մատչելի պայմանների ապահովման, կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրերի իրականացման, զբաղվածության խթանման, հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ի հետ համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման և մի շարք այլ ուղղություններով:

Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի:

Առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաև շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան: Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter