
Դպրոցի տնօրենի ընտրություն` ոստիկանների հսկողությամբ
Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում տնօրեն են ընտրում: Իրավիճակը լարված է: Դպրոցի բակում հավաքել են մոտ երկու տասնյակ ոստիկաններ:
Պատճառն այն է, որ տնօրենի 7 թեկնածուներից որևէ մեկը Մայիսյան գյուղից չէ, իսկ մանկավարժները` դպրոցի փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանի գլխավորությամբ, պահանջում են հետաձգել ընտրությունները՝ հնարավորություն տալով տեղի ուսուցիչներին մասնակցել թափուր տեղի համար հայտարարված մրցույթին:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մերժել է խնդրանքը` պատճառաբանելով, որ նման իրավունք չունի: Ավելին, փետրվարի 1-ին ստորագրված մարզպետի որոշմամբ դադարեցվել են դպրոցի խորհրդի երկու անդամների լիազորությունները: Նրանց գործողություններում հայտնաբերվել է խախտում: Վերջիններս եղել են դպրոցի մանկավարժները:
Մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ:
Մեկնաբանել